Լա Մանշում գտել են ֆուտբոլիստ Սալայի ինքնաթիռի մնացորդները
Լա Մանշի նեղուցում հայտնաբերվել է դեռ հունվարին կորած թեթև ինքնաթիռի բեկորները, որի մեջ եղել է ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան։ Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն։ Դեպքի վայր են մեկնել մասնագետներ, որոնք պետք է բեկորները հանեն ջրի տակից։
Փրկարարական աշխատանքներին մասնակցել է մասնավոր նավ, քանի որ ոստիկանությունը հայտարարել էր, որ դադարեցում է որոնողական աշխատանքները, որևէ մեկին կենդանի գտնելու հնարավորություն չկա։
Թեթև ինքնաթիռը, որում եղել են միայն Էմիլիանո Սալան և օդաչուն, հունվարի 22-ին ֆրանսիական Նանտ քաղաքի օդանավակայանից թռել է Կարդիֆ, բայց կորել է ռադարների էկրանից Նորմանդական կղզիների շրջանում։
Անհետանալուց առաջ Սալան ձայնահաղորդագրություն է ուղարկել եղբորը, որում արգենտինացին ասել է, որ ինքնաթիռը կարող է կործանվել: Նախկինում «Նանտ» ակումբում հանդես եկած 28-ամյա արգենտինացին հունվարի 19-ին պաշտոնապես տեղափոխվել էր «Կարդիֆ Սիթի»։
Հարակից հրապարակումներ`
- Կորած ֆուտբոլիստ Սալային կփնտրեն ջրի տակ
- Սալայի հարազատները գումար են հավաքում` որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով
- Մեսսին, Իգուաինը, Մատյուիդին և ավելի քան 50 հազար մարդ խնդրում են վերսկսկել Սալայի որոնումները
- Ֆուտբոլիստի ինքնաթիռի որոնումները դադարեցվել են
- «Հայրիկ, շատ վախեցած եմ, կարծես ինքնաթիռը շուտով կկործանվի»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան