Կառավարության ծրագիրն ԱԺ կներկայացվի վաղը
Վաղը կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով և կհրապարակվի։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ հանդիպմանը։
Ավինյանի խոսքով, կառավարության ծրագրի հրապարակումից հետո արդեն ավելի առարկայական քննարկումներ կարող են գնալ կառավարության տեսլականին ՎԶԵԲ ռազմավարությունը մոտարկելու առումով: Փոխվարաչապետը հավելել է, որ կառավարության ծրագիրը հիմնված է ներառական աճի, տնտեսության մրցունակության բարձրացման և արտահանման խթանման վրա:
Ավինյանի գրասենյակի փոխանցմամբ, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մատեո Պատրոնեն նշել է, որ մոտակա ամիսների ընթացքում դիագնոստիկ ուսումնասիրության արդյունքում՝ ՎԶԵԲ-ը ձեռնամուխ է լինելու երկրի գործընկերության հնգամյա ռազմավարության ձևակերպմանը՝ կառավարության ծրագրային առաջնահերթությունների հետ համահունչ և կառավարության հետ ակտիվ երկխոսության միջոցով: Սա լինելու է նաև գարնանը սպասվող ՎԶԵԲ նախագահի Հայաստան այցի օրակարգային հարցերից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան