Մադուրո. Մոտ ապագայում Վենեսուելայում նախագահական ընտրություններ չեն լինելու
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժել է ընդդիմության պահանջները՝ վաղաժամկետ նախագահական ընտրությունների անմիջական անցկացման հետ կապված։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է այսօր։
«Խնդիրն ընդդիմության մեջ է, այլ ոչ թե մեկ այլ ընտրության: Վերջին 20 տարիների ընթացքում մենք անցկացրինք 25 ընտրություն: Վերջին մեկուկես տարվա ընթացքում եղել են վեց նախընտրական արշավներ: 2018-ի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նախատեսված ժամկետից ավելի վաղ՝ ընդդիմության առաջարկով»,- ասել է Մադուրոն։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ մոտ ժամանակներս կայանալիք միակ ընտրությունները «խորհրդարանական ընտրություններն են, որոնք ընտրական օրացույցի համաձայն, տեղի կունենան 2020 թվականին»:
Հարակից հրապարակումներ`
- Մադուրոյին աջակցող Թուրքիայում հիշել են, որ Վենեսուելան 2005-ին ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը
- Բոլտոնը Մադուրոյին հանգիստ կյանք է մաղթել Վենեսուելայից հեռու «մի հիանալի լողափում»
- Մադուրոն Պուտինի «մարդն» է Կարակասում
- Մադուրոն նշել է ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Վենեսուելայում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա