
«Յուվենտուսը» ֆուտբոլիստներ կգնի Ռոնալդուի ցանկությամբ
Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է ձեռք բերել երեք ֆուտբոլիստ հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուի ցանկությամբ։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Calcio mercato-ին, գրում է, որ ցուցակում առաջինը Ռոնալդուի նախկին թիմակիցն է՝ «Ռեալից» կիսապաշտպան Իսկոն։ «Յուվենտուս» երկրորդ տեղափոխվողը կարող է լինել կրկին մադրիդյան ակումբից պաշտպան Մարսելոն։ Իտալական ակումբը պատրաստվում է ձեռք բերել «Բավարիայի կիսապաշտպան» Խամես Ռոդրիգեսը։
Ռոնալդուն «Ռեալից» թուրինյան ակումբ է տեղափոխվել 2018 թ. հուլիսին։ «Յուվենտուսը» վճարել է նրա համար 100 միլիոն եվրո։ Պորտուգալացին խաղացել է «Ռեալում» 2019 թվականից։