Տաքսու վարորդները պահանջում են կամ համաներում, կամ Մարությանի հրաժարականը
Տաքսու վարորդները Երևանի իշխանություններից պահանջում են հանել կարմիր գծերն ու տեսախցիկները։
«Մինչև ընտրությունները 100 տոկոս ասացին՝ ոչ կարմիր գծեր են լինելու, ոչ կամերաներ են լինելու։ Ժողովուրդը, տաքսու վարորդները հենց առաջին պահանջը դա ներկայացրեցին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց տաքսու վարորդ Էդուարդ Արշակյանը։
Նրա խոսքով, եթե քաղաքային իշխանությունները չվերացնեն կարմիր գծերը, չհանեն տեսախցիկները, ապա իրենք պահանջելու են Հայկ Մարությանի հրաժարականը։
«Եթե այսպես շարունակվի, ապա մենք որոշել ենք՝ հինգշաբթի օրը տաքսու վարորդներով հավաքվելու ենք Ազգային ժողովի դիմաց, ցույց ենք անելու, փակելու ենք բոլոր ճանապարհները»,-ասաց նա։
Մյուս բանախոս՝ տաքսու վարարոդ Էմիլ Սահակյանն էլ դժգոհեց, տաքսու վարորդների համար ոչինչ էլ չի փոխվել։
«Ընտրություններից հետո էլ տեսախցիկները գործում են, վարորդները տուգանվում են, մենք պահանջում ենք, որ տուգանքները համաներվեն։ Թող տաքսու վարորդներին տրամադրեն կայանատեղիներ, մեզ ոչինչ էլ չեն տրամադրել, միայն իրենց են պարգևավճար տրամադրել»,-ասաց նա։
Սահակյանի խոսքով, իրենք ժամանակ չունեն ամեն ակտը դատարանում վիճարկելու, իրենք առաջարկում են վերացնել տուգանքները։
«Հինգ հազար դրամ են տուգանում սխալ կայանելու համար, այն դեպքում, երբ մեզ հատկացված տեղ չկա, հինգ հազար դրամ աշխատեկը հե՞շտ է։ Ես կոչ եմ անում քաղաքապետարանին զբաղվել տաքսիների ոլորտով»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Տաքսու վարորդները հանդիպեցին տրանսպորտի նախարարի հետ
- Տաքսու վարորդներն ակնկալում են, որ տուգանքները կներվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան