Մեր մարզիկները անհաջող են մեկնարկել
Պորտուգալիայի Օդիվելաշ քաղաքում անցկացվել է «Եվրոպա օփեն» անվանումով ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար: Մասնակիցների թվում էին Հայաստանի ներկայացուցիչներ, հրազդանցի Շահեն Աբաղյանը (60 կգ) և երևանցի Դավիթ Սարգսյանը (81 կգ):
ՀԱՕԿ լրատվական բաժնի փոխանցմամբ՝ նրանք ձախողվել են հենց մեկնարկում՝ պարտվելով համապատասխանաբար պորտուգալացի Ֆելիպե Կրուզին և իսպանացի Իգոր Հերերոյին:
Մարզաձևի մեր առաջատարներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (90 կգ) կմասնակցեն հաջորդաբար Փարիզում (փետրվարի 10 -12) և Դյուսելդորֆում (փետրվարի 22-24-ին) անցկացվելիք միջազգային բարձրագույնկարգի մրցաշարերին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան