Հունվարին սննդամթերի գներն աճել են
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2.2% գնանկում, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ (ձվի գինը նշված ժամանակահատվածում աճել է 3.1%-ով):
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 0.2-2.1% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.2%-ով:
Ըստ վիճակագրության՝ 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի՝ 0.2%, հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.4% գնաճ:
Ձկան և ծովամթերքի գներն էլ 2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ աճել են 2.9% գնաճ, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 1.7% գնանկում:
Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ գրանցվել է 4.8% գնաճ, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.2% գնանկում:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է յուղերի և ճարպերի՝ 0.1% գնանկում, իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի, շաքարի և շաքարավազի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: