Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն «Ասիայի երեխաներ» ձմեռային միջազգային մարզական խաղերին
Սախալինում փետրվարի 9 -16-ը ՄՕԿ-ի հովանու ներքո առաջին անգամ կանցկացվեն «Ասիայի երեխաներ» անվանումով ձմեռային միջազգային մարզական խաղեր: Ծրագրում ընդգրկված է ութ մարզաձև. լեռնադահուկ, սնոուբորդ, բիաթլոն, դահուկավազք, դահուկացատկ, գեղասահք, շորթ- տրեկ և հոկեյ:
ՀԱՕԿ լրատվական բաժնի փոխանցմամբ՝ խաղերում հանդես կգան 20 երկրների երեք հազար մասնակիցներ: Կազմկոմիտեին թույլատրվել է օգտագործել միջազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշը: Այն կնպաստի մասնակիցներին` պատանի հասակից գնահատել օլիմպիական գաղափարներն ու արժեքները:
20 երկրների պատվիրակների թվում կլինեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան