Beeline-ի նոր ակցիայի շնորհիվ ինտերնետի փաթեթը ամսվա վերջ չի «զրոյացվի»
Երևան. Beeline-ը նոր ակցիա է անցկացնում «Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդների համար և հայտարարում է նշված փաթեթների պայմանների բարելավման մասին։
2019 թ․ փետրվարի 1-ից սկսած «Սմարթ» կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդների համար գործում է ակցիա, որի շրջանակում փաթեթի ժամկետի ավարտին չսպառված ինտերնետի ծավալը չի «զրոյացվում», այլ փոխանցվում է հաջորդ ամսվան։ Բաժանորդը պետք է միայն ժամանակին երկարաձգի փաթեթի գործողության ժամկետը։ Ակցիան հասանելի է «Սմարթ» փաթեթների նոր և գործող բաժանորդներին և գործում է մինչև ընթացիկ տարվա մայիսի 31-ը։
Beeline Հայաստան hասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ բացի այդ, փետրվարի 1-ից սկսած «Սմարթ 5500» և «Սմարթ 7500» փաթեթների կանխավճարային և հետվճարային բաժանորդները ամսական ստանալու են համապատասխանաբար 10 և 15 ԳԲ շարժական ինտերնետ՝ նախկինում 7 և 12 ԳԲ փոխարեն։
«Այսօր շարժական ինտերնետը պարզապես հաղորդակցման միջոց չէ, դա նաև որակյալ մեդիա նյութեր են, բարձր որակի վիդեո ու երաժշտություն և այլն։ Մենք Beeline-ում ցանկանում ենք, որ մեր բաժանորդները կարողանան այդ ամենն իրենց թույլ տալ, ընդ որում նույն գումարի դիմաց։ Համոզված եմ, որ նոր առաջարկը մեր «Սմարթ» սակագնային փաթեթներն էլ ավելի գրավիչ կդարձնի», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Չօգտագործված ինտերնետի, րոպեների և հաղորդագրությունների հաջորդ ամսվան փոխանցումը «Սմարթ» հետվճարային փաթեթների համար գործում է 2016 թ․ ապրիլից։ Չօգտագործված ինտերնետի հաջորդ ամսվան փոխանցման ակցիան չի գործում «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթների բաժանորդների համար Երևանում և «Սմարթ 990»՝ մարզերում։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում