Ֆեյսբուքն արգելել է թանգարանին հրապարակել մերկ քանդակների լուսանկարներ
Ֆեյսբուքը թույլ չի տվել Ժնևյան արվեստի և պատմության թանգարանին հրապարակել մարդկային մերկ մարմնով պատկերներ։ Այս մասին նշված է թանգարանի Թվիթերում, հրապարակված են լուսանկարներ՝ «գրաքննություն» գրառմամբ։ Այս մասին գրում է bykvu.com կայքը։
«Մենք ցանկանում էինք գովազդել «Կեսար և Ռոնա» ցուցահանդեսը՝ օգտագործելով այս երկու աշխատանքները, բայց Ֆեյսբուքն արգելել է մերկ լինելու պատճառով։ Հնարավոր է, եկել է ժամանակ, որ այդ հարթակը փոխի իր քաղաքականությունը թանգարանների և մշակութային հաստատությունների նկատմամբ»,- նշել են թանգարանից։
Assosiated Press-ը գրում է, որ Ֆեյսբուքը չի պատասխանել լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել իրավիճակը։
Nous voulions promouvoir l'exposition "César et le Rhône" en utilisant ces deux œuvres mais #Facebook nous l'interdit, en raison de leur nudité...
— MAH Genève (@MAHgeneve) February 1, 2019
Peut-être serait-il temps pour cette plateforme de changer sa politique pour les musées et les institutions culturelles? pic.twitter.com/RSHn6g8O8F
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան