Ֆրանսիացիների ու գերմանացիների մոտ կեսը իսլամի ու արևմտյան արժեքների միջև «բախում է» տեսնում
Ֆրանսիայի ու Գերմանիայի բնակչության մոտ կեսը կարծում է, որ իսլամի ու իրենց հասարակության արժեքների միջև առկա է հիմնարար բախում։ Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։
Ինչպես պարզել է YouGov-ի կողմից իրականացված հետազոտությունը, 2 ֆրանսիացուց ու գերմանացուց մեկը նշել է, որ մտածելու տեղիք կտա, եթե մտերիմ հարազատներից մեկը որոշի ամուսնանալ մահմեդականի հետ։
Գերմանիայում հարցվածների 47 տոկոսը, Ֆրանսիայում 46 տոկոսը գտնում է, որ իրենց հասարակության ու իսլամի միջև կա «հիմնարար բախում»։ ԱՄՆ-ում ու Բրիտանիայում այս թիվը կազմում է համապատասխանաբար՝ 36 և 38 տոկոս։
ԱՄՆ-ում ու Մեծ Բիտանիայում կատարված հարցումը պարզել է, որ նրանց միայն 13 տոկոսը «բարենպաստ» վերաբերմունք ունի իսլամի նկատմամբ։
Հարցմանը յուրաքանչյուր երկրում մասնակցել է 1000 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան