«Բրեքսիթի» պատճառով զանգվածային անկարգությունների դեպքում Եղիսաբեթ Երկրորդին կտարհանեն Լոնդոնից
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը և թարգավորաման ընտանիքի մյուս անդամները կտարհանվեն Լոնդոնից «գաղտնի վայր», եթե երկրում բրեքսիթի պատճառով սկսվեն անկարգությունները։ Այս մասին գրում է news.mail.ru-ին՝ հղում անելով The Sunday Times-ին։
Հրատարակչության տվյալներով, թագուհու տարհանման պլանը մշակվել է դեռ 1962 թվականին սառը պատերազմի տարիներին, երբ բրիտանական իշխանությունները դիտարկում էին ԽՍՀՄ կողմից միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից կոշտ սցենարով դուրս գալու աճող ռիսկի հետ կապված որոշվել է վերակողմնորոշել ծրագիրը՝ հաշվի առնելով զանգվածային անկարգությունների հավանականությունը։
Պահպանողական պատգամավոր և «Բրեքսիթի» կողմնակից Ջեյկոբ Ռիս-Մոգգը ենթադրում է, որ այս պլանը արտացոլում է առանց համաձայնության ԵՄ-ից դուրս գալու շուրջ պաշտոնյաների խուճապի մասշտաբը: Քաղաքական գործիչը հիշեցնում է, որ թագավորական ընտանիքի անդամները մնացել էին Լոնդոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ռմբակոծության ժամանակ։
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմի դուրս գալը նախատեսված է 2019 թ. մարտի 29-ին, բայց համաձայնագրի հետ կապված կան շատ անորոշություններ։
Հարակից հրապարակումներ`
- Տուսկ. ԵՄ-ն չի պատրաստվում վերանայել Բրեքսիթի պայմանները
- Բրիտանիայի թագուհին միլիարդավոր ֆունտ ստերլինգի անշարժ գույք ունի
- «Բրեքսիթ». Եվրոպան արձագանքում է Բրիտանիայի խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու գործարքի մերժմանը
- Թերեզա Մեյի խայտառակ պարտությունը. Բրիտանիայի խորհրդարանը մերժեց «Բրեքսիթի» գործարքը
- Թերեզա Մեյ․ Իմ հեռացումը կնշանակի Բրեքսիթի հետաձգում կամ վտանգում
- Թերեզա Մեյը չեղարկել է Բրեքսիթի քվեարկությունն ու հանդիպում է ԵՄ ղեկավարների հետ
- ԵՄ դատարան. Բրիտանիան կարող է միակողմանի չեղարկել Բրեքսիթը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին