Էքստրիմ բարձրության վրա. Ծաղկաձորում բացվել են դահուկուղիները
Հայաստանը զբոսաշրջիկների շրջանում ճանաչում է ձեռք բերում ոչ միայն ամռանը, այլ նաև ձմռանը։ «Միր» հեռուստաընկերության նկարահանող խումբը հանգստյան օրերին այցելել է Ծաղկաձոր, որտեղ զբոսաշրջիկները ստանում են ադրենալինի ու էքստրիմի իրենց մասնաբաժինը։
Օտարերկրացիներին լրագրողը հիշեցնում է, որ Ծաղկաձորը Երևանից 60 կմ հեռավորության վրա է, Թեղենիս լեռան ստորոտին։ Բարձրությունը 2819 մ է ծովի մակարդակից։ Սրա շնորհիվ է, որ ամենաէքստրեմալ դահուկուղիներն այստեղ են։
Այստեղ կարելի է սահել և դահուկներով, և սնոուբորդներով, մի քանի անգամ ավելի ցածր գներով քան եվրոպական առողջարաններում։ Մեկ զբոսաշրջիկը մեկ օրում միջինը կծախսի 50 դոլարին համարժեք գումար։
Ովքեր էլ դահուկով սահել չեն կարողանում, սակայն ցանկանում են տեսնել լեռները, օգնության են հասնում ձյունագնացները։ 20 կմ երկարությամբ ճանապարհի կտրուկ շրջադարձերն ու վայրէջքները հաստատ կբարձրացնեն ադրենալինը։ Երեխաների հետ հանգստացողների համար էլ ռետինե սահնակներ կան՝ առանձին սահքուղիներով։
Լեռնադահուկային սեզոնն այստեղ շարունակվում է մինչև փետրվարի վերջ։