Քեմբրիջը ռեկորդային նվիրատվություն Է ստացել միլիարդատեր շրջանավարտից
Բրիտանացի միլիարդատեր, Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Դևիդ Հարդինգն իր ալմա-մատեր-ին նվիրաբերել է ռեկորդային 100 մլն ֆունտ ստերլինգ:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ բուհի հաղորդագրության մեջ ասված է. «Քեմբրիջի համալսարանը հայտարարում է 100 մլն ֆունտ ստերլինգի չափով աննախադեպ նվիրատվության մասին, որը կօգնի Մեծ Բրիտանիայից և ամբողջ աշխարհից ներգրավել ամենատաղանդավոր ասպիրանտներին և ուսանողներին: Դևիդ և Կլաուդի Հարդինգների հիմնադրամից ստացված նվիրատվությունը բրիտանացի մարդասերի ամենախոշոր միանվագ նվիրատվությունն է Մեծ Բրիտանիայում գործող համալսարանին»։
Յոթանասունինը միլիոն ֆունտ ստեռլինգը կուղղորդվի առավել տաղանդավոր աստիրանտների կրթաթոշակների հետ կապված բոլոր ծախսերը հոգալուն, մնացած միջոցները կօգտագործվեն ուսանողներին օժանդակելու համար:
Հարդինգը ներդրումների կառավարման Winton միջազգային ընկերության հիմնադիրն է ու ղեկավարը: Նա ու իր կինը՝ Կլաուդիան, հայտնի են իրենց մարդասիրական գործունեությամբ, որն միտված է Մեծ Բրիտանիայի և աշխարհի մյուս երկրների գիտական հաստատություններին օժանդակելուն: Քեմբրիջում Հարդինգն ուսումնասիրել է բնական գիտություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան