Շահնազարովը Սկոպյեում արժանացել է Աուդիովիզուալ արվեստների համալսարանի պատվավոր դոկտորի կոչման
«Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ(2002) հայազգի Կարեն Շահնազարովը Սկոպյեում արժանացել է Աուդիովիզուալ արվեստների համալսարան-Կինոյի, թատրոնի և պարի Եվրոպական ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչման։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, միջոցառումը տեղի է ունեցել նախօրեին ռուսական կինոյի փառատոնի բացման արարողության ժամանակ։
Շահնազարովն ասել է, որ իր համար մեծ պատիվ է։
«Ճիշտ են ասում, որ Մակեդոնիան փոքր երկիր է մեծ սրտով։ Եվ այդ հոգին անձնավորված է այն մարդկանց մեջ, որոնք ապրում են այստեղ»,- ասել է Շահնազարովը։
Կարեն Շահնազարովը ծագում է հայ ազնվական իշխաններ Մելիք-Շահնազարյանների տոհմից, ովքեր միջին դարերում իշխում էին Լեռնային Ղարաբաղի Վարանդա գավառում։ Շահնազարովի ֆիլմերը ներկայացվել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային կինոփառատոներում՝ արժանանալով ավելի քան 20 մրցանակի։ Շահնազարովը ՌԴ Նախագահին առընթեր մշակույթի և արվեստի հարցերով խորհրդի նախագահի տեղակալն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան