Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր հետ աշխատած բժիշկներին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո վերադարձել և մասնակցել է «Արսենալ»-ի երիտասարդական թիմի խաղին: Երիտասարդական հավաքականը հանդիպել է «Վեստ Հեմ»-ին, որն անավարտ է մնացել եղանակային անբավարար պայմանների պատճառով: Առաջին խաղակեսում «Արսենալ»-ը հաղթել է 3:0 հաշվով:
Հենրիխ Մխիթարյանը մոտ երկամսյա դադարից հետո առաջին անգամն էր, որ մասնակցում էր խաղի: Հայ ֆուտբոլիստը նոր է վերականգնվել վնասվածքից:
Վերադարձից հետո «Արսենալ»-ի պաշտոնական կայքը խոսել է Մխիթարյանի հետ. «Ես սկսեցի խաղալ մինչև 23 տարեկանների հետ և շատ ուրախ եմ: Հուսով եմ, որ ես այլ վնասվածքներ չունեմ, և կշարունակեմ խաղալ»։
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատել են իր հետ. «Բժշկական անձնակազմին, մարզիչին և իր թիմակիցներին: Նրանք աջակցել են ինձ ամեն օր: Կյանք է, ամեն ինչ պատահում է։ Հուսով եմ, որ ոչ ոք վնասվածք չի ստացել և հավաքականը կարող է լիովին պատրաստվել հաջորդ խաղերին»։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթարյանի մարզավիճակը կգնահատվի փետրվարի 3-ին
- Մխիթարյանը մասնակցել է 5 shot challenge-ին
- Հենրիխ Մխիթարյանը սկսել է մարզումները թիմի հետ
- Մխիթարյան. «Կվերադառնամ ուժով և էներգիայով լի»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան