ՌԴ-ում ավելի քան 150 օբյեկտ «ականապատված է»
Մոսկվայի և Մոսկովյան մարզում ավելի քան 150 առևտրի կենտրոն, դպրոց և այլ օբյեկտներ ստուգում են «հեռախոսային ահաբեկիչների» անանուն զանգերից հետո։ Ռիա նովոստիին այս մասին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Ընդհանուր առմամբ, տարհանվել է գրեթե 40 հազար մարդ։
Ստուգումներն ավարտվել են «ականապատված» օբյեկտների կեսից ավելիում։ Ոչ մի հաղորդում չի հաստատվել։
Հունվարին Ռուսաստանում կրկին ստացվել էին բազմաթիվ զանգեր տարբեր օբյեկտների «ականապատված» լինելու մասին։ Բոլոր զանգերը կեղծ են եղել։ Մի շարք դեպքերում պարզվել է, որ զանգերն արտասահմանից են եղել։
Հարակից հրապարակումներ`
- Պայթուցիկներ՝ «Երևան Պլազայում», «Եվրոպարկում», «Ռիոյում», «Սինեմա սթարում»
- Մոսկվայում առևտրի կենտրոնների և կայարանների ականապատման մասին ահազանգեր են ստացվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան