Ի՞նչ կարգով են շախմատի հավաքականները մասնակցում աշխարհի թիմային առաջնությանը
Մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենան տղամարդկանց և կանանց աշխարհի թիմային առաջնությունները: Մրցաշարերին մասնակցում է 10 թիմ: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնանդրության` մրցաշարի մասնակիցները ձևավորվում են հետևյալ կերպ.
Աշխարհի գործող չեմպիոնը
Աշխարհամասերի 4 չեմպիոնները
3 թիմ շախմատի Օլիմպիադայից
1 թիմ կազմակերպիչ ֆեդերացիայի կողմից
1 թիմ ՖԻԴԵ-ի նախագահի հրավերով
Տղամարդկանց մրցաշարում աշխարհի գործող չեմպիոնն է Չինաստանը: ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Իրանի և Եգիպտոսի հավաքականները մասնակցում են որպես աշխարհամասային չեմպիոններ: Ռուսաստանը, Լեհաստանը և Անգլիան իրավունքը նվաճել են Օլիմպիադայում զբաղեցրած հորիզոնականներով:
Ղազախստանը կմասնակցի առաջնությանը որպես կազմակերպիչ ֆեդերացիա: ՖԻԴԵ-ի նախագահը մասնակցության իրավունք է տվել Հնդկաստանի ընտրանուն. հրավերի համար հիմք է հանդիսացել Հնդկաստանի հավաքականի Օլիմպիադայում զբաղեցրած տեղը: Նույն կարգն է կիրառվել նաև կանանց առաջնությունում: Մրցաշարին Հայաստանի կանանց հավաքականը մասնակցում է Օլիմպիադայում զբաղեցրած բարձր հորիզոնականով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան