Արթուր Աղաբեկյան. Արցախի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը
Արցախի նախկին փոխվարչապետ, դաշնակցական Արթուր Աղաբեկյանը կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Արցախի նախկին վարչապետ, պետնախարար Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք։
«Ամեն անգամ լինելով Ստեփանակերտ քաղաքում, աջից-ձախից անընդհատ հարցնում են ինձ, վերջը ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը:
Հրապարակային պատասխանում եմ բոլորին. 2012թ. լինելով Արցախի փոխվարչապետը և աշախատելով վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, իմանալով նրա պատկերացումները և տեսլականը Արցախի ապագայի, նրա զարգացման մասին գտնում եմ, որ երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, և հիմա հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք:
Արայիկ Հարությունյանի այլընտրանք չունենալու մասին առաջիկայում դեռ առիթներ շատ կունենամ խոսելու»,-գրել է Աղաբեկյանը։
Հիշեցնենք, որ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու հաջորդ ընտրություններին։
«Ազատություն» ՌԿ-ին տված հարցազրույցում Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հայտնել է, որ ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին