Դավիթ Բաբայան. Էլնուր Հուսեյնզադեի օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադարձել է ադրբեջանցի հանցագործի պատժի կրումից հետո Ադրբեջանի արձագանքին։
«Մի քանի օր առաջ ազատ է արձակվել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, ով երկու տարի առաջ ապօրինի հատել էր Արցախի սահմանը: Իհարկե, դա միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից, բայց նման քայլն առաջին հերթին օրենքի պահանջ էր, քանի որ իր պատիժը կրելուց հետո ցանկացած անձ՝ անկախ ազգությունից, կրոնից և քաղաքական աշխարհայացքներից, պետք է ազատ արձակվի:
Բացի դրանից, այսպիսի մոտեցումը համահունչ է նաև հայոց ազգային արժեհամակարգին և աշխարհայացքին: Մեր ժողովուրդը հայրենասեր է, բայց երբևիցեև նացիստ կամ ֆաշիստ չի եղել, գաղափարներ, որոնք հանդիսանում են Ադրբեջանի պետականաշինության հիմքը:
Իսկ ինչպիսի՞նն էր Ադրբեջանի պատասխանը: Այն ամբողջովին կանխատեսելի էր: Բաքուն միջազգային հետախուզում հայտարարեց նրա նկատմամբ: Ի՞նչն էր պատճառը:
1. Նախևառաջ այդ անձը ի սկզբանե չի ցանկացել վերադառնալ Ադրբեջան՝ չտեսնելով այնտեղ որեւէ հեռանկար իր ապագայի համար:
2. Անուն-ազգանունից երևում է, որ Էլնուր Հուսեյնզադեն զտարյուն թուրք չէ:
Այս հանգամանքները ցանկացած ֆաշիստական երկրում բավարար հիմք են հանդիսանում մարդուն հետապնդելու, բանտարկելու և սպանելու համար: Այդպիսի օրինակներն Ադրբեջանում բազմաթիվ են:
Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը, այնտեղ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումը, իսլամական արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, պետության ահաբեկչական էությունը»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան