Թրամփը խոստացել է հասնել Մեքսիկայի հետ պատի կառուցմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի սահմանի պատը կառուցվելու է: Թրամփը նշել է, որ պատը կառուցելու առաջարկը խելամիտ է և անհրաժեշտ՝ երկրի հարավում ճգնաժամը ավարտին հասցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։
Պատի կառուցման վերաբերյալ ծրագրի առաջարկն ուղարկվել է Կոնգրեսին։
«Ես կհասնեմ նրան, որ պատը կառուցվի», - ասել է Թրամփը:
Նախագահը հավելել է, որ Կոնգրեսը 10 օր ժամանակ ունի` պատի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսավորման մասին օրինագիծը հաստատելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին