«Ժամանակ». «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում գրեթե ամեն օր մարդ է կրճատվում
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն հետևելով Հայաստանի նոր իշխանությունների օրինակին՝ կադրային ջարդ է սկսել իր վերահսկողության տակ գտնվող և իր քարոզչամեքենա հանդիսացող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում:
Ըստ հեռուստաընկերության աշխատակիցների՝ գրեթե ամեն օր մարդ է կրճատվում, և բոլորը սրտատրոփ սպասում են իրենց հերթին:
Սա կարող է կապված լինել ՀՅԴ-ի իշխանությունից դուրս մնալու հետ, որը ինքնըստինքյան հանգեցրել է կուսակցության ձախ եկամուտների կրճատմանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում