Լևոն Ջուլֆալակյան. «Չենք ցանկանում վտանգել Արթուր Ալեքսանյանի առողջությունը»
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարող է բաց թողնել ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությունը, որպեսզի հնարավորինս լավ մարզավիճակում լինի աշխարհի առաջնությանն ու Օլիմպիական խաղերին:
«Շաբաթվա վերջին Ալեքսանյանը կվերադառնա ԱՄՆ-ից: Բժիշկները կտան այն պատասխանը, թե ինչպիսի ծանրաբեռնվածությամբ նա կարող է աշխատել: Հնարավոր է` Արթուրը բաց թողնի Եվրոպայի առաջնությունը, որպեսզի պատրաստ լինի աշխարհի առաջնությանն ու Օլիմպիական խաղերին:
Չենք ցանկանում վտանգել ըմբիշի առողջությունը, քանզի տարին նախաօլիմպիական է և շատ պատասխանատու: Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը, ապա դեռ հայտնի չէ, թե ովքեր կմասնակցեն այդ ստուգատեսին»,- ասել է հավաքականի մարզիչը: