Կառավարության ծրագիրը, հավանաբար, ԱԺ-ն կքննարկի փետրվարի 12-ին. Մակունց
«Այսօր Ազգայն ժողովի խորհրդի նիստում միջազգային խորհրդարաններում Հայաստանի պատվիրակության կազմերը վերջնական հաստատվեցին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե երեկ խորհրդի նիստը հարթ չի անցել, տարաձայնություններ են եղել միջազգային կազմակերպություններում պատվիրակությունների կազմերի վերաբերյալ, նա պատասխանեց. «Պատվիրակություններում ներգրավվածությունը հասկանալու համար որոշել էինք համամասնության ձևաչափը կիրառել։ Այդ համամասնության համաձայն, բնականաբար, «Իմ քայլը» խմբակցությունը պատվիրակություններում մեծամասնություն է կազմում ու ներկայացրել էինք դա խորհրդի նիստում։ Միևնույն ժամանակ նաև առաջարկեցինք, որ բացի համամասնության սկզբունքը կիրառելը, պատվիրակություններում ունենանք ներկայացվածություն ընդդիմությունից։ Արդյունքում ընդդիմությունը չեկավ ընդհանուր հայտարարի ու այդ առաջարկը չընդունվեց»։
Նա նշեց նաև, որ իրենք առաջարկել էին նաև, որ որոշ ժամանակով կիրառվի ռոտացիոն սկզբունքը, սակայն դա նույնպես չի ընդունվել. «Մենք անպայման ցանկանում ու պնդում ենք, որ լինի համամասնության սկզբունքը, բայց միաժամանակ պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել առանձին հարցերում»։
Այսպիսով ստացվում է, որ ՆԱՏՕ-ի հայաստանյան պատվիրակությունում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր ներկայացված չի լինի, իսկ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։
Ինչ վերաբերում է հարցին, թե կառավարության ծրագիրը խորհրադարանը երբ կքննարկի լիագումար նիստում, նա ասաց. «Կարծում եմ ամսի 12-ին նիստ կունենանք, վերջնական դեռ ինձ չեն ասե, բայց ենթադրում եմ՝ կլինի ամսի 12-ին»։
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրի նիստում ներկայացվեց ՀՀ կառավարության ծրագիրը
- Պատվիրակությունների կազմի հաստատմանը ԱԺ խորհուրդը կանդրադառնա այսօրվա նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին