Քաղաքագետ. Բազար չի, արա՛
Քաղաքագետ Հայկ Բալանյանը ողջունում է հայկական կողմի որոշումը՝ ադրբեջանցի հանցագործին պատիժը կրելուց հետո երրորդ երկիր հանձնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ սահմանն ապօրինի հատելու ու մարտական խրամուղի մտնելու համար երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն չի ցանկանում Ադրբեջան վերադառնալ։
Քաղաքագետ Բալանյանի խոսքով, պետք է այս գործով ճիշտ ուղերձներ հղել միջազգային հանրությանը։ Նա գրում է.
«Ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեն ազատ է արձակվել Շուշիի բանտից, և նա չի ուզում վերադառնալ Ադրբեջան:
Մեր կողմից ընտիր որոշում է:
Ադրբեջանցիները գողացել էին երեք հայ ու անընդհատ առաջարկում են փոխանակել քարվաճառյան երկու մարդասպանների հետ, որոնք այժմ կրում են իրենց պատիժը:
Մեր ղեկավարությունը շատ ճիշտ հրաժարվում է նույնիսկ դիտարկել այդպիսի հնարավորթյունը, որը միայն կսադրեր հայերի առևանգման նոր գործընթացը: Տեռորիստների հետ չեն բանակցում, այլ ոչնչացնում:
Հիմա, այդ մի ադրբեջանցու ազատումը և ըստ ամենայինի երրորդ երկիր տեղափոխելը հասկացնելու է հատկապես դեգեներատ միջնորդներին, որ չի կարելի բանակցել արժեքների հաշվին:
Պարբերաբար Մոսկվայից ու Արևմուքտից հնչում էին առաջարկներ, թե եկեք գլխաքանակով փոխանակեք՝ ադրբեջանցի մարդասպաններին առևանգված հայ քաղաքացիական անձնաց հետ:
Բազար չի, արա՛:
Մենք բաց թողեցինք Էլնուր Հուսեյնզադեին, որ դուք համոզվեք, որ թեման փակ է: ՈՒ էլի 10-ին բաց կթողնենք, բայց սկզբունքը չենք խախտի. մարդասպանները նստելու են մինչև վարդապետի խազը ու խոսալու չկա:
Որոշումը ընտիր է, բայց պետք է հենց այս շեշտադրումներով մատուցել աշխարհին: Ներքին լսարանն էլ կհասկանա, արտաքինն էլ, և նույնիսկ ադրբեջանականը: Կկռահեն, որ հայկական սահմանը հատելուց հետո կարան մի երկու տարի հետո հայտնվեն Նորվեգիայում:
Մեր բռնված մարդիկ իհարկե արժանի են պետական մոտեցման ու կարեկցանքի:
Բայց մեր քաղաքականությունը պիտի չսադրի նոր առևանգումներ, ու ոչնչացնի սին հույսերը թե կարելի է մեզ կոտրել, ու պարտադրել մարդասպաններին ազատել, որ հետո Բաքուն դրանց հերոսացնի, որ նոր «հերոսներ» ներխուժեն մեր սահմանները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան