«Տաքսի» ֆիլմի դերասանը կժամանի Հայաստան և կհետևի Դավիթ Խաչատրյանի մենամարտին
Հայազգի մարզիկ Դավիթ Խաչատրյանը փետրվարի 24-ին MIX FIGHT 40 մրցաշարի շրջանակներում մենամարտելու է իտալացի մարզիկ Սիմեոնե Բոտինոյի հետ: Խաղարկվելու է Եվրոպայի WMMAL չեմպիոնական գոտին: Մենամարտն անցկացվելու է MMA-ի կանոններով:
Երկար ժամանակ տարբեր երկրների ռինգերում հանդես գալուց հետո Դավիթը հնարավորություն է ստացել հայրենիքում ցուցադրել իր կարողությունները:
Մրցաշարը տեղի է ունենալու «Միկա» մարզական համալիրում: Մենամարտերը կմեկնարկեն ժամը 18:30-ին:
Ի դեպ, «Տաքսի» ֆիլմի հայտնի դերակատար Սամի Նասերին կժամանի Հայաստան և ներկա կլինի Դավիթ Խաչատրյանի մենամարտին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան