Նիկոլա Ազնավուրը Էմանուել Մակրոնին դուդուկ է նվիրել
Փետրվարի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշին, որտեղ իր ելույթում հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր։
Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացած Շառլ Ազնավուրին ու հունվարի 26-ին կյանքից հեռացած Միշել Լեգրանին։ Այս մասին տեղեկանում ենք Le Point-ից։
Ճաշին ներկա է եղել նաև Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Նիկոլան Մակրոնին նվիրել է ծիրանի փայտից պատրաստված ավանդական հայկական դուդուկ։
Ներկաները դիտել են Շառլ Ազնավուրի մասին պատմող տեսանյութը, լսել նրա «Les Émigrants»՝ իմիգրանտները երգը։ Տեսանյութն ավարտվում է Երևանում գտնվող Շառլ Ազնավուրի կեցավայրի նկարով։ (Կարող եք դիտել տեսանյութի 5.15 րոպեից)
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը 2018թ.-ի հոկտեմբերին Հայաստանում մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին և այստեղ ևս մասնակցեց Շառլ Ազնավուրին նվիրված հարգանքի միջոցառումներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան