Նարե և Դավիթ. նորածինների ամենատարածված անունները Հայաստանում
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անուններն ըստ սեռի: Ըստ այդմ՝ աղջիկ երեխաների շրջանում առաջատարը Նարեն է, տղաների շրջանում՝ Դավիթը:
2018թ-ին Հայաստանում ծնված 17 295 աղջիկներից 657-ին անվանակոչել են Նարե: Դրան հաջորդում են Մարիա (598), Մանե (495), Մարի (486), Արփի (421), Էլեն (402), Անահիտ (393), Մարիամ (391), Միլենա (385) և Եվա (383) անունները:
Առավել քիչ կոչել են Լիլի, Լուսինե, Անուշ, Աստղիկ, Արմինե:
Տղա երեխաներին տրվող անունների ցանկում անվիճելի առաջատարն է Դավիթ անունը: 19 207 տղաներից 1403-ին 2018թ-ին անվանակոչել են հենց այս անունով:
Տղաների առաջատար անունների տասնյակն ունի հետևյալ տեսքը. Նարեկ (1077), Հայկ (529), Մարկ (525), Տիգրան (519), Արեն (426), Արթուր (413), Գոռ (408), Սամվել (353):
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան