Ադրբեջանում երկաշարժից տուժել է 30 մարդ
Փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.640 և արևելյան երկայնության 48.620 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով տուժել է 30 մարդ։ Նրանք դիմել են շտապ օգնության, հոսպիտալացվել է 4 մարդ, մեկ ձեռքն է կոտրվել, երկուսը ոտքի շրջանում են վնասվածք ստացել։ 58-ամյա մի տղամարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր։ Նրա մոտ առաջացել է գլխուղեղի արյունազեղում, պատճառը եղել է անհանգստությունը կապված երկրաշարժի հետ։