Էմանուել Մակրոն. Ֆրանսիայում ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության հիշատակման օր
Փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ Մակրոնը նշել է, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։ Այս մասին տեղեկանում ենք Le Parisien-ից։
«Ֆրանսիան առաջին հերթին այն երկիրն է, որը գիտի, ինչպես նայել պատմությանը, որն առաջիններից մեկը դատապարտեց 1915թ.-ի հայ ժողովրդի ցեղասպանությունը, որը 2001թ.-ին, երկար պայքարից հետո, օրենքով ճանաչեց այն ու ապրիլի 24-ը հաջորդ շաբաթների ընթացքում կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,-ասել է Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշին ելույթ ունենալիս։
Ցեղասպանության հիշատակի ազգային օր ունենալու որոշման մասին Մակրոնը նաև թվիթերում է գրառում արել։
Ճաշին ներկա են եղել մոտ 350 հյուրեր՝ քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, աստղեր, որոնց թվում է եղել նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Պատրիկ Դևեջյանը, Յուրի Ջորկաեֆը։
La France regarde l’Histoire en face.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) February 5, 2019
Comme je m’y suis engagé, dans les prochaines semaines, la France fera du 24 avril une journée de commémoration du génocide arménien.https://t.co/NjGIO3LDrZ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին