Տավուշի և Շիրակի մարզպետները նշանակվեցին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նոր մարզպետների նշանակման որոշումները: Մասնավորապես, Տավուշի մարզպետ նշանակվեց Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ՝ Դավիթ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Շիրակի և Տավուշի նախկին մարզպետներ Կարեն Սարուխանյանն ու Վահե Ղալումյանն իրենց աշխատանքային գործունեությունը շարունակում են խորհրդարանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նորանշանակ մարզպետներին:
Նրա խոսքով՝ այսօր առաջնային խնդիր է բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը, աշխատատեղերի ստեղծումը, որոնք իրենց հերթին կբերեն սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունների:
«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ պետական կառավարման բոլոր մարմինները և մարզպետները պետք է երաշխավորեն որևէ արհեստական խոչընդոտի առաջացումը, ընդհակառակը՝ պետք է քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, ցույց տանք, թե ինչ ներդրումներ կարող են անել մարզերի զարգացումը ապահովելու համար»,- ընդգծեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան