Փաստաբանը կառավարության ծրագրում անցումային արդարադատության մասին ոչինչ չի գտել
Փաստաբան Նորայր Նորիկյանը կառավարության՝ այսօրվա հրապարակված ծրագրում չի գտել անցումային արդարադատության վերաբերյալ որևէ տող։
«Որոշակիորեն ծանոթացա կառավարության ծրագրին, որը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել Ազգային Ժողովի հաստատմանը:
Դեռևս ժամանակ կունենանք առավել մանրակրկիտ անդրադառնալու այդ կարևորագույն փաստաթղթին, ավելին, այդ նպատակով առաջիկայում ԶԼՄ-ների միջոցով հանրությանը կներկայացնենք մեր տեսակետները, այդուհանդերձ, ցանկանում եմ այժմ արձանագրել ընդամենը հետևյալը.
Շուրջ 8 ամիս է, ինչ խոսվում է «Անցումային արդարադատության մասին»:
Կառավարության ծրագրում որևէ տող կամ ակնարկ այդ ծրագրի մեկնարկի, ռազմավարական հայեցակարգի, գործողության ժամկետի մասին, առկա չէ:
Տվյալ դեպքում առնվազն պարզաբանման անհրաժեշտություն է զգացվում, թե արդյո՞ք փոխվել են կառավարության մոտեցումներն ու պատկերացումները «Անցումային արդարադատության» մասին, թե՞ ոչ, եթե այո՛, ինչո՞ւ, իսկ եթե ոչ, ապա ինչու՞ այդ գաղափարի մասին որևէ հիշատակում կամ որևէ ծրագրային դրույթ գոյություն չունի»,-գրել է փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Վճռաբեկ դատարանի նախագահ․ Անցումային արդարադատությունը ներդրվում է, երբ արդարադատական մարմիններն ի վիճակի չեն աշխատելու
- Անցումային արդարադատությունից պետք չէ վախենալ. նախարարի պաշտոնակատար
- Գագիկ Հարությունյանը՝ անցումային արդարադատության մասին
- Հափշտակված ակտիվներն անցումային արդարադատության առարկա չեն կարող դառնալ. իրավաբան
- Անցումային արդարադատության ինստիտուտին հարկ է դիմել միայն բացառիկ և խիստ հիմնավորված դեպքերում. Գևորգ Դանիելյան
- Անցումային արդարադատության որևէ մարմին չի կարող անձին մեղավոր կամ անմեղ ճանաչել. Նորայր Նորիկյան
- «Անցումային արդարադատությունը համաշխարհային ընդունված գործիք է»
- Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանը. Արտակ Զեյնալյան
- ՄԻՊ դիրքորոշումը՝ անցումային արդարադատության հարցի վերաբերյալ
- Հայաստանում անցումային արդարադատության կարիքը չկա. իրավաբան
- Արա Զոհրաբյանը՝ անցումային արդարադատության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան