Պատվիրակությունների կազմի հաստատմանը ԱԺ խորհուրդը կանդրադառնա այսօրվա նիստում
Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկվել և հաստատվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ), Միջխորհրդարանական միության միջազգային խորհրդարանական կազմակերպություններում խմբակցությունների ներկայացվածության համամասնության հարցը:
Պատվիրակությունների կազմի հաստատմանը ԱԺ խորհուրդը կանդրադառնա այսօրվա նիստում:
Այնուհետև խորհուրդը քննարկել և սահմանել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը:
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան