Ես Երևանում եմ և չեմ նախատեսում մեկնել. Ավետիք Էլոյան
«Ես Երևանում եմ և չեմ նախատեսում մեկնել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանը:
«Նախ և առաջ, շնորհակալություն բոլորին արձագանքելու համար: Շատ զգացված եմ, բայց համարում եմ, որ սա դեռ սկիզբն է՝ կառուցելու գործում տոկունությունը ամենակարևոր հատկանիշն է: Եվ մենք դեռ կարևոր ճանապարհ ունենք անցնելու:
Անչափ շնորհակալ եմ Քաղաքաշինության կոմիտեի ողջ անձնակազմին: Ձեր կուտակած գիտելիքները իմ համար հարուստ աղբյուր և վստահելի գործիք էին: Կներեք, որ չկարողացա ավելին անել գովազդելու մեր թիմը, պարզապես երբ ընտրությունը գործ անելու եւ PR-ով զբաղվելու մեջ է, ես միշտ (ինչպես և դուք) նախընտրում եմ աշխատանքը: Հուսով եմ, որ հաջորդ ղեկավարը կգնահատի ոչ միայն ձեզանից յուրաքանչյուրի արժանիքները, այլև կգիտակցի ոլորտի կարևորությունը երկրի զարգացման եւ արդյունավետ կառավարման համար:
Ես Երևանում եմ և չեմ նախատեսում մեկնել: Հայաստան վերադառնալու իմ ցանկությունը շատ ավելի մտածված էր և Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարելու առաջարկը ընդամենը լավ առիթ էր: Թե ինչ եմ անելու ապագայում՝ որոշվում է հիմա»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Ավետիք Էլոյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:
Ավետքի Էլոյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունիսին: 16 տարի անց նրա՝ ԱՄՆ-ից վերադարձը Հայաստան պայմանավորված էր աշխատանքային առաջարկով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան