Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը կհանդիպեն փետրվարի 27-28-ին
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը տեղի կունենա փետրվարի 27-28-ին՝ Վիետնամում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հաստատել է իր հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընի հետ՝ Կոնգրեսի առաջ իր տարեկան ելույթում: Այս մասին տեղեկանում ենք kommersant-ից։
«Որպես նոր համարձակ դիվանագիտության մաս, մենք շարունակում ենք մեր պատմական առաջխաղացումը խաղաղության համար Կորեական թերակղզում: Մեր պատանդները վերադարձել են տուն, միջուկային փորձարկումները դադարեցվել են, և ավելի քան 15 ամիս չկան հրթիռների փորձարկումներ», - ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018 թ. հունիսի սկզբին Սինգապուրում: