Հայ աթլետները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը
Այս մրցաշրջանում փետրվարի 8-ին իր առաջին արտագնա մրցուղերթը կկատարի Հայաստանի աթլետիկայի թիմը: Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում 12-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր 10-ը մարզիկ-մարզուհիներ: Հավաքին կհաջորդի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որը կավարտվի փետրվարի 17-ին: Մրցավարտից հետո հայ աթլետները տեղում կշարունակեն մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22-ին:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ պատվիրակության ղեկավար, նշանավոր արագավազորդ և երկրի բազմակի ռեկորդակիր Վահագն Ջավախյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Արսեն Պետրոսյանն ու Գրիգոր Բարսեղյանը:
Մրցումներում իրենց ունակությունները կդրսևորեն հեռացատկորդներ, եռացատկորդներ, տարբեր տարածությունների վազորդներ Գայանե Չիլոյանը, Մարիետա Մինասյանը, Մարիաննա Բաղյանը, Լևոն Աղասյանը, Արամայիս Սարգսյանը, Արտակ Համբարձումյանը, Երվանդ Մկրտչյանը, Նարեկ Ղուկասյանը, Ռոման Ալեքսանյանը և Ռազմիկ Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան