Կա կոչ, որ բոլոր գործերը՝ ներառյալ Մարտի 1-ի գործը, անցնեն պատշաճ արդար քննության միջով. Ռուբինյան
«Մեր պատվիրակության թե իշխանական, թե ընդդիմադիր պատգամավորների միջև ԵԽԽՎ-ում մեր առաջնահերությունների վերաբերյալ կա լիակատար ըմբռնում»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների զեկույցներից, որտեղ նշվում են Հայաստանում արդարադատության մարտահրավերներից, ինչին ի պատասխան Ռուբինյանն ասաց. «Չկա որևիցե զեկույց, որում նշվի, թե Հայաստանում խախտվել է արդարությունը կամ արդարադատությունը, կա կոչ՝ ապահովել բոլոր գործերը՝ ներառյալ Մարտի 1-ի գործը, անցնեն պատշաճ արդար քննության միջով։ շատ դրական կոչ է, որը այսպես թե այնպես մենք արել ու անում ենք»։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») և Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»): Որպես փոխարինող անդամներ պատվիրակության կազմում կլինեն Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթև Հայրապետյանը («Իմ քայլը») և Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»):
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին