Ստեփան Դանիելյան. Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կառավարության ծրագրի նախագծին շատ հպանցիկ կերպով ծանոթանալուց հետո եկել է եզրակացության՝ այն ոչ թե հեղափոխական է, այլ հակահեղափոխական։
«Նմանատիպ ծրագիր կարող էին Սերժ և Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները ներկայացնեին։ Սա հեղափոխական կառավարության ծրագիր չէ, անգամ կարելի է ասել հակահեղափոխական կառավարության ծրագիր է։
Ինչ չկա այնտեղ։ Չկա․
- Սահմանադրության փոփոխությունների ցանկություն, որպեսզի հավասարակշռվեն իշխանության ճյուղերի լիազարությունները,
- Ընտրական Օրենքսգրի փոփոխություններ,
- Կուսակցությունների մասին նոր օրենք ընդունում,
- Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակների փոփոխություններ,
- Ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրում,
- ու էլի շատ-շատ բաներ։
P.S. Այս հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ արտահերթ ԱԺ ընտրությունների ժամանակ»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին