«Օսկարը» պաշտոնապես մնացել է առանց հաղորդավարի
Այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությունն անցկացվելու է առանց հաղորդավարի։ Լենտա.ռու կայքը հաղորդմամբ, այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։ Նշվում է, որ վերջին անգամ նման դեպք տեղի է ունեցել 1989 թվականին։ Արարողությունն այնքան անհաջող է եղել, որ միջոցառումից հետո հոլիվուդյան 17 աստղեր նամակ էին գրել կազմակերպիչներին՝ քննադատելով մրցանակաբաշխությունը, որը սկսվել էր 11 րոպեանոց երաժշտական համարով։
«Օսկարի» կազմակերպիչ ամերիկյան կինոակադեմիան արդեն հայտնել է մի քանի հայտնի մարդկանց անունները, որոնք այս տարի հանձնելու են ոսկե արձանիկներ։ Նրանց թվոմ են Դենիել Քրեյգը, Շարլիզ Թերոնը, Քրիս Էվանդը, Էմի Պոլերը և ուրիշներ։
2018 թ. դեկտեմբերին դերասան և կոմիկ Քևին Հարթը նշանակվել էր «Օսկար» 91-րդ արարողության հաղորդավար, սակայն դրանից քիչ անց նա հրաժարվել է այդ դերից։ Պատճառը ութ տարի առաջ նրա կողմից արված գրառումն էր, որ սկանդակի առիթ էր դարձել։ Մասնավորապես, նա բացասական արտահայտություններ էր արել սեռական փոքրամասնությունների վերաբերյալ։
«Օսկար» 91-րդ արարողությունը կայանալու է փետրվարի 24-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում
Հարակից հրապարակումներ`
- «Օսկար-2019»-ի հավակնորդները՝ մեկ լուսանկարում
- «Օսկարի» հավակնորդ դերասանին ԱՄՆ-ն հրաժարվել է վիզա տրամադրել
- «Օսկարի» հավակնորդները
- «Վրիժառուները» կփրկեն «Օսկարը»
- Պույոլը պատրաստ կլինի խաղադաշտ մտնել «Օսասունայի» հետ խաղում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան