Հայ մարզիկները կմասնակցեն Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնին
Չորս օր հետո Բոսնիա Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կմեկնարկի Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային հերթական փառատոնը: Իրենց ունակությունները կդրսևորեն 50 երկրների 14-18 տարեկան 1500 մարզիկ-մարզուհիներ: Նրանց թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն գեղասահորդուհի Մարինա Ասոյանը / մարզիչ`Արմեն Ասոյան / , լեռնադահուկորդներ Մայիս Եղիազարյանը, Ժիրայր Առաքելյանը / մարզիչ` Էդգար Սողոմոնյան / , դահուկավազորդներ Աղասի Սաքանյանը և Աննա Ռաշոյանը /մարզիչ ` Հովհաննես Սարգսյան /:
Պատվիրակության գլխավոր հանձնակատարն է դահուկային սպորտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
ՀԱՕԿ-ի աշխատակազմը թիմի անդամների հետ այսօր հանդիպում է կազմակերպել:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից մեկնողներին հաջողություն է մաղթե և քաջալերանքի խոսքեր ուղղել նախագահի խորհրդական Ա.Գրիգորյանը:
Պատվիրակության գլխավոր հանձնակատար Գ.Սարգսյանը իր խոսքում ասել է, որ մրցավայր են մեկնում բարձր տրամադրությամբ. «ՀԱՕԿը ամեն բան արել է մարզիկների նախապատրաստական ընթացքը լիարժեք կազմակերպելու համար: Մեկնողներն ապահովված են համապատասխան բարձրորակ հանդերձանքով և մարզագույքով: Այս ամենի շնորհիվ մեր մարզիկները լիովին կդրսևորեն իրենց ունակությունները և պատվով դուրս կգան փորձությունից»: Գ.Սարգսյանի խոսքը իր ելույթում հաստատել է նաև լեռնադահուկորդների մարզիչը:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի պատվիրակությունը կկրի իտալական «Ջիվովա» ֆիրմայի մարզահագուստ: Մարզագույքը ձեռք է բերվել ֆրանսիական «Ռոսսինիո» ֆիրմայից:
Հայաստանի պատվիրակության դրոշակակակիրն է դահուկավազորդուհի Աննա Ռաշոյանը: Մեր օլիմպիականները մրցավայր կմեկնեն փետրվարի 9-ի լուսադեմին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան