Գևորգ Կոստանյանը լավ իրավաբան է. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է այսօր տված հարցազրույցին, որտեղ խոսել է նախկին Գլխավոր դատախազ, նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի մասին։
«Ես ամենևին էլ միտք չունեմ որևիցե բանով արդարանալ։ Կարող եմ ասել հետևյալը՝ Գևորգ Կոստանյանը լավ իրավաբան է, ինքը քաղաքական առումով ներկայացրել է այլ թիմ, և ժամանակին պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում՝ որպես ժողովրդի կողմից ընտրված թեկնածու, ինչն անձամբ ես բավականին բարձր եմ գնահատում։ Ես չեմ ուզում խոսել պարոն Կոստանյանի արժանիքների կամ բացասական կողմերի մասին։ Ես ասել եմ ու ասում եմ մի բան, որ ՀՀ-ի դեմ եթե որևիցե մի հարձակում է կազմակերպվում, եթե Կոստանյան Գևորգը կամ որևէ մեկը կարող է օգուտ տալ ՀՀ-ին միջազգային հարթակներում Արցախին պաշտպանելու հարցում, ես դեմ չեմ, որ այդ օգուտը մեզ տրվի»,- նշել է Սիմոնյանը։
Սիմոնյանը նշեց, որ ինքը պատրաստ է յուրաքանչյուրի օգնությանը դիմել՝ պաշտապնելու Արցախը, Հայաստանը։