Աշոտյան. Պոպուլիզմով իշխանության եկած մարդիկ պիտի պատասխան տան, թե ինչու չեն կատարում խոսոտւմները
ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը հետհայացք է գցել 2018 թվականի հունիսին Ազգային Ժողովի կողմից ընդունված կառավարության նախորդ ծրագրի կատարողականի վրա, վերլուծելով Նիկոլ Փաշինյանի մինչ այսօր տված խոստումները կատարումը:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Եվ այսպես, 2018 թվականին կառավարությունը խոստանում էր՝
1. Մինչև խորհրդարանական ընտրությունները միջազգային փորձաքննության հիման վրա բարեփոխել Ընտրական օրենսգիրքը: Խոսոտումը կատարված չէ:
2. Ձևավորել իրավունքի և օրենքի վրա հիմնված ազգային միասնության մթնոլորտ: Խոստումը կատարված չէ: Այսպիսի մթնոլորտ Հայաստանում չի ձևավորվել:
3. Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Խոստումը կատարված չէ:
4. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնել: Խոստումը կատարված չէ: Դրա փոխարեն մենք կորցրեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
5. ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մեկնարկ: Խոստումը կատարված չէ: Ոչ մի իրական բարեփոխում այս համաձայնագրի շրջանակներում չի իրականացվել: Հաստատված չէ անգամ Հայաստանի գործողությունների ճանապարհային քարտեզը:
6. Հանրային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում: Խոստումը կատարված չէ: Տարեվերջյան սկանդալային պարգևատրումներ, մեկ անձից գմումներ, Երևանի տոնածառի ձեռքբերման շուրջ հանրային աղմուկ և այլն:
7. Օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու վճռականություն։ Խոսոտւմը կատարված չէ: Վարչապետի կորտեժի վերջին քաջագործությունները, յուրայինների նկատմամբ ամենաթողությունը և այլն:
8. Արդարության զգացումի և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարևորագույն նախապայման՝ անկախ դատական համակարգի ստեղծում: Խոսոտւմը կատարված չէ: Հայտնի սկանդալային գաղտնալսումները, քաղաքական մոտիվներով դատավարությունները, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խայտառակ և ապօրինի գործընթացը վկայում են ճիշտ հակառակի մասին:
9. Բնակչության կենսամակարդակի էական բարելավում, զբաղվածության շարունակական աճ, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճ, բևեռացման մեղմում: Խոսոտւմը կատարված չէ: Համոզվելու համար բավական է ընդամենը 10 րոպեանոց զրույց Հայաստանի քաղաքացիների հետ:
10. Ներդրումային դրական սպասումներ և ներդրումային հոսք: Խոստումը կատարված չէ: Համոզվելու համար ծանոթացեք համապատասխան վիճակագրությանը:
11. Տնտեսական զարգացուման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում: Խոսոտւմը կատարված չէ: Մեկնաբանությունները ավելորդ են:
12. 2018 թվականի երկրորդ կեսին զբոսաշրջության աննախադեպ աճ: Խոսոտւմը կատարված չէ: Տես՝ վիճակագրության տվյալները:
Իհարկե, այս ցանկը կարելի է երկար շարունակել: Մենք գիտենք, որ երկրի առջև կանգնած բազում խնդիրներ երկարաժամկետ աշխատանք և լուծումներ են պահանջում: Բայց հենց Նիկոլ Փաշինանն էր տալիս բոլոր բարդ հարցերին հեշտ պատասխաններ, մոլորեցնում էր մարդկանց էժան և դատարկ խոստումներով, շահարկում մեր քաղաքացիների դյուրահավատությունը և հոգնածությունը առկա բազում հոգսերից:
Ուստի պոպուլիզմով իշխանության եկած մարդիկ պիտի պատասխան տան, թե ինչու չեն կատարում իրենց խոսոտւմները և/կամ ինչու էին առաջացնում սին սպասելիքներ մեր հայրենակաիցների մոտ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան