Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈւԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսի աշխատանքներին
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր կայացած ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսին մասնակցել է նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հայաստանի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։
ՀՖՖ-ից հայտնում են, որ կոնգրեսի ընթացքում ներկայացվել է ՈՒԵՖԱ-ի ֆինանսական հաշվետվությունը և կոմիտեների կատարած աշխատանքը, հաստատվել է ՈՒԵՖԱ-ի նոր բյուջեն:
Կայացել է նաև ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրությունները: 8 տեղի հավակնելիս են եղել տասը թեկնածուներ: ՈՒԵՖԱ-ի գործկոմի նոր անդամներ են ընտրվել Ֆլորանս Արդուենը (Ֆրանսիա), Շանդոր Չանյին (Հունգարիա), Լուիս Ռուբիալեսը (Իսպանիա), Ֆեռնանդու Գոմեշը (Պորտուգալիա), Յեսպեր Մյոլեր Քրիստենսենը (Դանիա), Արմանդ Դուկան (Ալբանիա), Անդրեյ Պավելկոն (Ուկրաինա), Դավոր Շուկերը (Խորվաթիա):
Հիշեցնենք, որ այսօրվա նիստին ՈՒԵՖԱ-ի նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Չեֆերինը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան