ԲԴԽ-ն դատավորներին հրապարակել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները
Այսօրվա նիստում Բարձրագույն դատական խորհրդը, հանդես գալով որպես դատարան, հրապարակել է դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները:
ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ խորհուրդը բավարարել է Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունները՝ դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Արա Կուբանյանին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ Ռուբեն Ափինյանին՝ նկատողություն: Որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և վերջնական են:
Բարձրագույն դատական խորհուրդը հիշյալ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննության էր առել 2019 թվականի հունվարի 24-ի նիստում:
Հարակից հրապարակումներ`
- Դատավորները նույնպես մարդիկ են և հնարավոր է որոշակի սոցիալական ազդեցությունների դաշտում են գտնվում. ԲԴԽ նախագահ
- Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները ԲԴԽ-ն կհրապարակի փետրվարի 7-ին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան