Վրաստանի ադրբեջանական համայնքը հանրահավաք է անցկացնելու Միքայել Ավագյանի կիսանդրու ապամոնտաժման պահանջով
Վրաստանի ադրբեջանական համայնքը վաղը՝ փետրվարի 8-ին նախատեսում է անցկացնել հանրահավաք պահանջելով իշխանություններից Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում տեղադրված Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու ապամոնտաժումը: Հանրահավաքը նախատեսվում է անցկացնել Թբիլիսիում խորհրդարանի դիմաց ժամը14:00-ին: Այս մասին գրում է akhaltskha.net-ը։
Հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում վերաբացվել է Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի վերանորոգված կիսանդրին: Կիսանդրու վերաբացման արարողությանը հետևել է ադրբեջանական ու Վրաստանի ադրբեջանամետ լրատվամիջոցների ագրեսիվ աղմուկը:
«Վրաստանի իշխանությունները մինչև այս պահը կիսանդրու շուրջ արհեստական ստեղծված աղմուկին պատասխանել են սառնասրտորեն և հավասարակշռված մոտեցումով: Սակայն ինչ կլինի վաղը և արդյոք կկարողանա դիմակայել Վրաստանը հարևան երկրից բխող լրատվական ու պաշտոնական դիվերսիային, որում ներգրավվում են տեղացի քաղաքական ու հասարակական գործիչներ, պարզ կդառնա արդեն շուտով»,- գրել է հեղինակը՝ Էդուարդ Այվազյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի հուշարձանը քննարկվել է Վրաստանի խորհրդարանում
- Վրաստանի ԱԳՆ. Աժիոտաժն անտեղի է
- Ջավախքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի հուշարձանի բացումը սկանդալ է առաջացրել