Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ (լրացված)
ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործով այսօր որպես վկա հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Panorama.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին տարածված լուրը։
«Մենք չենք մեկնաբանում»,-ասացին հատուկ քննչական ծառայությունից։
Ավելի ուշ Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց. « Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն պաշտոնապես ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին տարածված լուրերը։
Մարտի 1-ի իրադարձությունների գործով սահմանդրական կարգը տապալելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա գտնվում է կալանքի տակ, փաստաբանների խոսքով, Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Հստակ ասել, թե մարտի 1-ին Քոչարյանը կլինի կալանքի տակ, հնարավոր չէ
- Փաստաբան. Պարոն Քոչարյանը համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման
- Դատախազ. Քոչարյանը կշարունակվի մնալ կալանավորված
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր