Դուեյն Ջոնսոնը հրաժարվել է վարել «Օսկար» մրցանակաբաշխությունը
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ նախքան որոշման ընդունումը, որ «Օսկար-2019» մրցանակաբաշխությունն անցկացվելու է առանց հաղորդավարի, այդ տեղն առաջարկվել է դերասան Դուեյն Ջոնսոնին։ Նա հրաժարվել է նկարահանումների ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Ջոնսոնը պատմել է, որ երբ իրեն առաջարկել են լինել հաղորդավար, նա ցանկացել է մրցանակաբաշխությունը դարձնել պատմության մեջ ամենաուրախն ու զվարճալին, բայց «Ջումանջի» ֆիլմի նոր մասի նկարահանումները խանգարել են այդ պլանները։
«Ես, ինչպես կինոակադեմիան, շատ տխրեցին, բայց շատ հավանական է, որ մի օր դեռ հնարավորություն կընձեռվի դառնալ հաղորդվար»,- պատմել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ հաղորդվարի դերից նաև հրաժարվել էր կոմիկ Քևին Հարթը։ Պատճառը ութ տարի առաջ նրա կողմից արված գրառումն էր, որ սկանդակի առիթ էր դարձել։ Մասնավորապես, նա բացասական արտահայտություններ էր արել սեռական փոքրամասնությունների վերաբերյալ։
«Օսկար» 91-րդ արարողությունը կայանալու է փետրվարի 24-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում։ Վերջին 30 տարում առաջին անգամ է, որ մրցանակաբաշխությունն անցկացվելու է առանց հաղորդավարի, բեմ են դուրս գալու կինոյի աստղերն ու հերթով հայտարարելու են հաղթողներին։
Հարակից հրապարակումներ`
- «Օսկարը» պաշտոնապես մնացել է առանց հաղորդավարի
- «Օսկար-2019»-ի հավակնորդները՝ մեկ լուսանկարում
- «Օսկարի» հավակնորդ դերասանին ԱՄՆ-ն հրաժարվել է վիզա տրամադրել
- «Օսկարի» հավակնորդները
- «Վրիժառուները» կփրկեն «Օսկարը»
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան