«Մի քիչ համբերեք, ավելի է վատանալու». բողոք՝ կառավարության շենքի մոտ
«Մարդիկ՝ դասախոս, ոստիկան, զինվորական, չեն ստանում համապատասխան աշխատավարձ իրենց ընտանիքները պահելու համար, ծայրահեղությունից տաքսի են վարում, 99 տոկոսն այդպես է»,-լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներից Վիգեն Դավթյանը։
Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բոլորի համար հավասար հնարավորություններ են ստեղծելու. «Ինչու էյֆորիայի մեջ մտցրեց ժողովրդին, որ բամփեր, ձայները հավաքեր։ Դա էր պետք Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հեղափոխություն ա արել, այլ՝ իշխանանվիրատվություն ա ստացել։ Դա Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա նվեր ա տվել Նիկոլ Փաշինյանին»,– ասաց նա։
Մեկ այլ ցուցարար էլ համոզմունք հայտնեց, որ կառավարության որևէ ներկայացուցիչ չի իջնելու ու չի մոտենալու իրենց, նրանց չի հետաքրքրում, թե ժողովուրդը ոնց կապրի։
«Հավաքվել ենք այստեղ, որ ապացուցենք, որ ոչ մի բան չի փոխվել՝ նույն կառավարությունն է, անուններն են փոխված։ Նույն ժողովուրդն ապրելու է ոնց կար, ժողովրդի մասին ոչ ոք չի մտածելու։ Հացը թանկացավ 20 դրամով, ամեն ինչ թանկանալու է։ Մի քիչ համբերեք, ավելի է վատանալու»,- նշեց ցուցարար տաքսիստը։
Նրանցից մեկը ասաց, որ արագաչափները պետք է տանեն դպրոցների, մանկապարտեզների, շենքերի բակերում տեղադրեն, ոչ թե ամայի տարածքներում, ապա ասաց. «Պարգևավճարներ տալու համար տեսախցիկները եկամտաբեր են»։
Տաքսիստները ընդգծում են, որ ճանապարհները որակ չունեն, փոսից փախցում են, գիծը տրորում ու տուգանվում։
Նրանք կառավարության ներկայացուցիչն փոխանցեցին իրենց պահանջներով նամակը։
Նա ասաց, որ տաքսու վարորդները ցանկանում են հանդիպել ոստիկանապետի, տրանսպորտի նախարարի, Երևանի քաղաքապետի և ԱՊՊԱ բյուրոյի հետ։
«Կփորձենք աջակցել, հանդիպեն։ Բայց պահանջներն այնքան էլ տրամաբանական չեն»,- լրագրողներին ասաց կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։
Տաքսու վարորդները Երևանի իշխանություններից պահանջում են հանել կարմիր գծերն ու տեսախցիկները։
Հարակից հրապարակումներ`
- Տաքսու վարորդները պահանջում են կամ համաներում, կամ Մարությանի հրաժարականը
- Տաքսու վարորդները հանդիպեցին տրանսպորտի նախարարի հետ
- Տաքսու վարորդներն ակնկալում են, որ տուգանքները կներվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան