Համացանցում հայատառ գրելու օրն է
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ից, ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառումով, որով ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության, կոչ էր արվում փետրվարի-7 ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարակական գործիչներ:
Հատկանշական է նաև, որ հաղթահարված են տեխնիկական ու ծրագրային խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից արդեն կարելի է գրել մեսրոպատառ հայերեն:
Համացանցում հայատառ գրելու հասարակական նախաձեռնությունից հայտնում են. «Բոլոր անդամների ու մեր տեսակետները կիսողների անունից մեկ անգամ ևս կոչ ենք անում թե պետական թե մասնավոր կազմակերպություններին, անհատներին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ: Հաշվի առնելով փաստը, որ հատկապես դպրոցահասակների շրջանում դեռևս գերիշխող է ոչ մեսրոպատառ հայերենը և մտահոգված լինելով նմանատիպ այլ փաստերի առկայությամբ, հայտնում ենք մեսրոպատառ հայերենի պաշտպանությանն ուղղված ցանկացած տեսակի օրենսդրական նախաձեռնության քննարկմանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին:
Հատուկ շնորհակակություն լրատվամիջոցներին՝ այս տարիների ընթացքում մեր աշխատանքները լուսաբանելու և հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած հսկայական աջակցության համար»։