Հացադուլ հայտարարած ռեժիսոր. Մի ֆիլմի պայքար չէ
«Այս կառավարության աքիլեսյան գարշապարը մշակութային քաղաքականություն է, որը չկա, տապալված է։ Ստիպված ենք հացադուլերով, մեզ կեղեքելով պարտադրել նորմալ մշակութային քաղաքականության։ Սա է այս պայքարի ամբողջ իմաստը, մի ֆիլմի պայքար չէ»,- լրագողների հետ զրույցում ասաց կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը, ով փետրվարի 3-ից Ազգային ժողովի մոտ հացադուլ է հայտարարել։
Հիշեցնենք, որ նա պահանջում է վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների, վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։
Նա նշեց, որ պայքարը շարունակվելու է, հացադուլը տևելու է այնքան, մինչև կհավաքվի նկարահումների համար անհրաժեշտ գումարը, որ մարտի 1-ից սկսի նկարահանումները։
«Ազգային կինոկենտրոնը ստանձել է պարտավորություն ֆիլմի արտադրության հայտով ֆիլմի մեջ մասնակցել 88 միլիոն դրամով։ 2016 թվականին իրակացրել են, 2017-ին՝ մասամբ են արել, 2018-ին մերժել են հայտը։ Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը հրավիրել էր մեջգերատեսչական հանձնաժողով, հաստատել է, որ մեր հանդեպ տեղի է ունեցել ապօրինություն։ «Տատիկիս Վարսերի» հանդեպ չկան հակափաստարկներ, օրենք եք խախտել, բարի եղեք վերականգնեք»,- ասաց Հ. Գալստյանը։
Նշենք, որ Հ. Գալստյանը 2018 թ. դեկտեմբերի 3-ից նույն պահանջով հացադուլ էր սկսել, որը շարունակվել էր 9 օր։ Այդ ժամանակ հանդիպել էր այդ ժամանակվա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ, որից հետո հայտարարել էր հացադուլը դադարեցելու մասին։
Լրագրողի հարցին, թե նախորդ անգամ հացադուլը դադարեցրիք Լ. Մակունցի հետ հանդիպումից հետո, կոնկրետ հանձնարարական եղե՞լ է Ազգային կինոկենտրոնին, որովհետև տնօրենը նշում է, իրենց հստակ հանձնարարական չի տրվել։
«Տրվել է շատ հստակ հանձնարարական, ոչ գրավոր, ցավոք սրտի, բանավոր։ Քանի որ ձայնագրվում էր, խնդրում եմ, պահանջում եմ Լիլիթ Մակունցին, հրապարակել այդ ձայնագրությունը։ Եղել է հստակ հանձնարարական՝ վերսկսել ֆինանսավորումը, կնքեն նոր պայմանագիր։ Նշվել է կոնկրետ գումարը՝ 55 միլիոն դրամ, հետո էլ հետարտադրության համար մնացած 15 միլիոն դրամի պայմանագիրը կնքվի, հաստատել ժամանակացույց, թե երբ ենք ստանալու գումարները։
Մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, ես դուրս եմ եկել հացադուլից։ Ինքը դրժում է պայմանավորվածությունը, խնդիր չկա, վերադառանում եմ հացադուլի։ Բայց ինքը վտանգի տակ է դնում իր անունը։ Պարզ ճանապարհ եմ ասում ՝ եկեք իրար հետ խոսենք էկրանների առաջ, ինչո՞ւ ձեր ստորադասը չի կատարել ձեր հանձնարարականը, ինչքա՞ն կարելի է ձգել այս պատմությունը»,- ասաց Հ. Գալստյանը։
Նա հայտնեց, որ այսօր գնալու է կառավարություն՝ պահանջելու հանդիպում վարչապետի հետ, այնուհետև բարձրանալու է Մատենադարան՝ հացադուլը շարունակելու համար, անհրաժեշտություն լինի՝ կդիմի նաև ջրադուլի։
Հարակից հրապարակումներ`
- Հացադուլ հայտարարած ռեժիսորին է այցելել Վահան Արծրունին
- Նաիրա Զոհրաբյանի հորդորներն անցել են ապարդյուն
- Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է հայտարարել
- Հարություն Խաչատրյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին
- Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ է սկսելու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին